Շաքարային դիաբետի նշանները և առաջին ախտանիշները․ Ինչպե՞ս բաց չթողնել հիվանդությունը
Շաքարային դիաբետը նյութափոխանակության բարդ խանգարումների խումբ է, որի հիմքում ընկած է արյան մեջ գլյուկոզայի (շաքարի) մակարդակի քրոնիկ բարձրացումը՝ հիպերգլիկեմիան։ Հայաստանում սա լուրջ առողջապահական մարտահրավեր է. ոչ վարակիչ հիվանդությունները ընդհանուր մահացության 93%-ի պատճառն են։ Մեր երկրում դիաբետից տարեկան մահացության ցուցանիշը կազմում է 76.3՝ 100,000 բնակչի հաշվով, ինչը զգալիորեն բարձր է միջազգային միջին ցուցանիշներից։ Ըստ Armenian Journal of Health & Medical Sciences հետազոտությունների՝ բնակչության իրազեկվածության պակասը հաճախ հանգեցնում է նրան, որ հիվանդությունը հայտնաբերվում է արդեն բարդությունների փուլում։
Շաքարային դիաբետի հիմնական նշանները․ Մանրամասն նկարագրություն
Թեև դիաբետի ախտանիշները կարող են թույլ արտահայտված լինել, սակայն դրանց վաղ հայտնաբերումը առանցքային է։ Համաձայն Mayo Clinic-ի տվյալների՝ հիմնական կլինիկական նշաններն են.
Պոլիդիպսիա
Ընդգծված ծարավի զգացողություն: Արյան մեջ ավելորդ շաքարը հյուսվածքներից հեղուկ է կլանում, ինչն առաջացնում է ծարավի մշտական զգացում։
Պոլիուրիա
Հաճախակի միզարձակում: Երիկամները ծանրաբեռնված աշխատում են ավելորդ գլյուկոզան հեռացնելու համար, ինչը բերում է միզարձակման հաճախականության մեծացման։
Պոլիֆագիա
Ընդգծված քաղցի զգացողություն: Քանի որ բջիջները չեն ստանում անհրաժեշտ էներգիան (գլյուկոզան), օրգանիզմը մշտական քաղցի ազդանշաններ է ուղարկում։
Քաշի կորուստ
Անբացատրելի կորուստ: Երբ բջիջները չեն կարողանում օգտագործել շաքարը, մարմինը սկսում է այրել մկաններն ու ճարպը էներգիա ստանալու համար։
Մշուշոտ տեսողություն
Շաքարի բարձր մակարդակը կարող է ազդել աչքի ոսպնյակի ձևի և հեղուկի մակարդակի վրա։
Վերքերի ապաքինում
Դանդաղ ապաքինում: Բարձր շաքարը վատթարացնում է արյան շրջանառությունը և նվազեցնում օրգանիզմի վերականգնողական ունակությունը։
Իմացեք ավելին դիաբետի տեսակների մասին
Ի՞նչը կարող է թվալ դիաբետ, բայց այլ խնդիր լինել
Կարևոր է հասկանալ, որ որոշ վիճակներ կարող են նմանակել դիաբետին։
Հիպերինսուլինեմիա
Սա վիճակ է, երբ արյան մեջ ինսուլինի մակարդակը բարձր է, ինչը կարող է վկայել ինսուլինակայունության մասին, բայց դեռ չի նշանակում, որ մարդն ունի դիաբետ։
Ինսուլինակայունություն
Բջիջները պատշաճ չեն արձագանքում ինսուլինին, ինչը կարող է առաջացնել հոգնածություն և քաշի ավելացում։
Mayo Clinic-ը շեշտում է, որ միայն լաբորատոր թեստերը (A1C թեստ, գլյուկոզայի տոլերանտության թեստ) կարող են տալ վերջնական պատասխան այնպիսի իրավիճակի մասին, որն անվանվում են «անշաքար դիաբետ» կամ վահանաձև գեղձի խնդիրները, որոնք կարող են սխալմամբ դիտարկվել՝ որպես շաքարային դիաբետ։
Ախտանիշների տարբերությունը 1-ին և 2-րդ տիպի դեպքում
Ըստ Cleveland Clinic-ի՝ 1-ին տիպի դիաբետը աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում ախտանիշները զարգանում են կայծակնային արագությամբ՝ շաբաթների ընթացքում: 2-րդ տիպի դիաբետը զարգանում է աստիճանաբար և կարող է տարիներով աննկատ մնալ։ Բնորոշ նշաններից է մաշկի մուգ հատվածների (acanthosis nigricans) հայտնվելը, հատկապես թևատակերի և պարանոցի շրջանում։
Հայաստանում իրականացված սկրինինգային հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության միայն 24%-ն է անցնում կանոնավոր ստուգումներ։ Սա նշանակում է, որ շատ հայեր բաց են թողնում վաղ նշանները, ինչը մեծացնում է շաքարային դիաբետի հետևանքով առաջացող նեյրոպաթիայի՝ նյարդերի ախտահարման և ռետինոպաթիայի՝ ակնային խնդիրների ռիսկը։
Հիպոգլիկեմիա․ Երբ շաքարը կտրուկ իջնում է
Դիաբետով ապրող մարդիկ պետք է ճանաչեն նաև արյան ցածր շաքարի (հիպոգլիկեմիա) նշանները (70 mg/dL-ից ցածր)։ Դրանք են՝ ուժեղ քրտնարտադրություն, դող, շփոթվածություն և սրտխփոց։
«15-ի կանոնը»
15 գրամ արագ ներծծվող ածխաջուր (1 ճաշի գդալ մեղր) և շաքարի ստուգում 15 րոպե անց։ Սա ցույց է տալիս նկարագրվող իրավիճակների՝ շարաքային դիխաբետի հետ առնչությունը։
Դիաբետը դատավճիռ չէ․ Մուլտիդիսցիպլինար մոտեցում
Շատ կարևոր է հիշել, որ շաքարային դիաբետը դատավճիռ չէ։ Հայաստանի Ազգային ռազմավարությունը (2022–2026 թթ.) ուղղված է հիվանդների բարեկեցության բարձրացմանը և «Դիաբետի դպրոցների» ընդլայնմանը։ Ժամանակակից բժշկությունը և տեխնոլոգիաները, ինչպիսիք են ավտոմատացված ինսուլինային պոմպերը (AID), թույլ են տալիս պահպանել շաքարի նորմալ մակարդակը և վարել ակտիվ կյանք։
Էնդոկրինոլոգ
Դեղորայքային բուժման և գլիկեմիկ հսկողության համար։
Ակնաբույժ
Աչքի հատակի և ռետինոպաթիայի մոնիտորինգի համար։
Պոդոլոգ
Ոտնաթաթի խնամքի և բարդությունների կանխարգելման համար։
Թերապևտ
Սիրտ-անոթային ռիսկերի կառավարման համար։
Հայաստանում իրականացվող պիլոտային ծրագրերը, մասանվորապես՝ Դսեղում, արդեն իսկ ապահովում են անվճար դեղորայք և սպասարկում՝ նպաստելով հիվանդների կյանքի որակի բարելավմանը։ Ճիշտ իրազեկվածությունը և ժամանակին արված քայլերը դիաբետը դարձնում են կառավարելի կենսակերպ։